Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Արևմտյան Հայաստանում բնակվելու և եկեղեցիների բակերում գիշերելու մասին

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Արևմտյան Հայաստանում բնակվելու և եկեղեցիների բակերում գիշերելու մասին

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց Արևմտյան Հայաստանի իր գործերից։ «Ես Ցեղասպանության 100-ամյակի հետքերով որոշեցի այցելել իմ պապենական երկիրը և զբաղվում եմ ուխտով՝ դեպի ապագան նայող այցելություն, որովհետև մենք ունենք մեծ անելիք Հայաստանի Հանրապետությունում, Արցախում՝ առաջին հերթին, բայց, ինչու՞ չէ, նաև Արևմտյան Հայաստանում՝ այնտեղ ծպտյալ հայերի հետ կապված և մեր իրավունքները վերականգնելու ուղղությամբ»։



Նա նաև ճշգրտեց այն տեղեկությունները, թե մշտական բնակություն է հաստատելու ինքը Արևմտյան Հայաստանում՝ վստահեցնելով, որ մշտական բնակության մասին որևէ խոսք չի եղել, և այդ տեղեկությունները ճիշտ չեն։



Մեր հարցին՝ ինքը Արևմտյան Հայաստանում որևէ տարածք, սեփականություն ունի՞, Հովհաննիսյանն ասաց, որ դա մեր տարածքն է, մեր հայրենիքն է, մեր պապերի տարածքն է, սակայն ինքը այնտեղ որևէ սեփականություն չունի։ Իսկ թե որտեղ է գիշերում նա, երբ այցելում է Արևմտյան Հայաստան, «Ժառանգության» առաջնորդն ասաց․ «Տարբեր՝ հյուրանոցներում, մարդկանց տներում, եկեղեցիների բակերում»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ