«Էլեկտրական» պողոտայի 6-րդ առավոտը (լուսանկարներ)

«Էլեկտրական» պողոտայի 6-րդ առավոտը (լուսանկարներ)

Այս օրերին «էլեկտրական» պողոտայի վերածված Բաղրամյան պողոտայում այս առավոտը ևս բացվեց խաղաղ ու խաղերով, տեղ-տեղ՝ փոքրիկ քննարկումներով, բանավեճերով։ Արդեն վեցերորոդ օրը երկրի գլխավոր պողոտաներից մեկում իրենց օրն ու գիշերը անցկացնող ցուցարաարները խոստացել են այսօր երեկոյան ժամը 6-ին հստակեցնել իրենց անելիքն ու տալ պատասխան նախագահի հայտարարություն-հորդորին։ Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհդրակցությունէ  անցկացրել, որտեղ, դիմելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին, ասել է, որ ժամանակովարապես կկասեցվի հոսանքի սակագնի թանկացման որոշումն, ու այդ 7 դրամը ժամանակովարպես իր վրա կվերցնի կառավարությունը, մինչև կանցկավի աուդիտ։



 



Ցուցարարները սկզբից ուրախացան՝ դա համարելով իրենց հաղթանակը, հետո  գլխի ընկան՝ ինչ է ասված իրականում նախագահի հայտարարության մեջ, ու որոշեցին մնալ իրենց տեղում ու շարունակել պայքարը։Գիշերը արդեն պարզ դարձավ, որ իրենք իրենց որոշումը կկայացնեն այսօր՝ ժամը 18-ին։



Իսկ մինչ այդ՝ այստեղ երիտասարդները ֆուտբոլ են խաղում, զբոսնում են, զրուցում, քննարկում կամ, պարզապես, նստած քարին՝ հետևում մյուսներին։



 



 



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ