Անվճար լիցքավորման կայաններ՝ Tesla-ից | լուսանկարներ

Անվճար լիցքավորման կայաններ՝ Tesla-ից | լուսանկարներ

Կալիֆորնիական Tesla ընկերությունը, որ արտադրում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ, ԱՄՆ տարածքում անվճար լիցքավորման կայաններ է ստեղծել (Tesla Supercharger)։ Դրանք նախատեսված են հենց Tesla ընկերության էլեկտրամեքենաների համար, որոնք կարող են կայանել այնտեղ ու կարճ ժամանակահատվածում լիարժեք լիցքավորվել։ Մեզ համար սա միգուցե երազանքի պես մի բան է, երբ կարող ես ավտոմեքենադ անվճար լիցքավորել, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն միանգամայն իրականություն է։ Վերջին երկու տարում Tesla-ն հասցրել է արդեն 453 նման կայաններ ստեղծել։ Վարորդները շատ գոհ են, կայանները տեղադրված են առևտրի կենտրոնների, ժամանցի վայրերի մոտակայքում, և մինչ նրանք գնումներ կկատարեն, իրենց ավտոմեքենան այդ ըթացքում անվճար կլիցքավորվի։ Tesla-ի ամենահայտնի մոդելներից մեկը Model S-ն է, որը բիզնես դասի բավականին թանկարժեք ու շքեղ սեդան է։ Այս մոդելից, ի դեպ, Հայաստանում մեկ օրինակ արդեն կա, այն պատկանում է ՀՀ ոչ շատ հայտնի գործարարներից մեկի որդուն։ Նա իր էլեկտրամեքենան, իհարկե, լիցքավորում է ոչ թե նմանատիպ անվճար կայաններից, այլ սեփական հոսանքի հաշվին, սովորական վարդակից։ Հայաստանը դեռ հեռու է նման հաճելի «մանրուքներից»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ