Վարդավառը՝ Գառնիում և Գեղարդում (լուսանկարներ)

Վարդավառը՝ Գառնիում և Գեղարդում (լուսանկարներ)

Այս տարի երկրորդ անգամ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Երիտասարդ ակումբների դաշնություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ և օտարերկրյա մի շարք հյուրեր, լրագրողներ ու պաշտոնյաներ Վարդավառի տոնը նշում էին Գառնիում և Գեղարդում: Նախ Գեղաչդի վանքում տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված Քրիստոսի պայծառակերպությանը, ապա տարբեր արարողություններ, միջոցառումներ վանքի տարածքում: Այդ ամենն ուղեկցվում էր ավանդական ջրոցիով:



Այս տարի ընտանյոք հանդերձ Գեղարդում էր Վարդավառը տոնում նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ակտիվ մասնակցեց ջրոցիին: Այնուհետև լրագրողներն ու տարբեր երկրներից ժամանած հյուրերը մեկնեցին Գառնու հեթանոսական տաճար, որտեղ տեղի ունեցավ տարբեր տեղերից ներկայացված մշակութային տաղավարների բացմումը: Իրենց աշխատանքներն էին ներկայացնում Գեղարքունիքի մարզից ժամանած պատանիները, Չարենցավանի մշակույթի տունը, Երևանի Էրեբունու համայնքը և այլ համայնքներից ժամանած մասնակիցներ:




Գառնու տաճարի մերձակայքում ևս բոլորը ակտիվորեն մասնակցում էին ավանդական ջրոցիին՝ միմյանց անխնա ջրելով:



 



 




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ