Մշակույթ

Սիդնի Պոլլակի «Թութսի» ֆիլմը` բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ

Սիդնի Պոլլակի «Թութսի» ֆիլմը` բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ

«Gazeta.ru»-ն տեղեկացնում է, որ ամերիկյան «Time Out New York» ամսագրի կողմից նախաձեռնած հարցման արդյունքում, որին մանսակցել են տարբեր երկրներից հայտնի 73 կինոդերասաններ, բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ է ճանաչվել Սիդնի Պոլլակի «Թութսի» ֆիլմը` Դասթին Հոֆմանի մասնակցությամբ:



Հարցմանը մասնակցել են մասնավորապես եվրոպացի անվանի դերասաններ Ժյուլետ Բինոշը, Մայքլ Շինը, Քիլիան Մերֆին և Էնդի Սերկիսը։ Հարցման արդյունքները հրապարակվել են ամսագրի կայքում։



Ցուցակի երկրորդ տեղում հայտնվել է բազմակի օսկարակիր «Կնքահայրը» ֆիլմը` Մառլոն Բրանդոյի և Ալ Պաչինոյի դերակատարմամբ, իսկ երրորդ տեղում է Ջոն Կասավետիսի «Կինն ազդեցության տակ» ֆիլմը։
Առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել նաև այնպիսի հանրահայտ ֆիլմեր, ինչպիսիք են, մասնավորապես, Պոլ Թոմաս Անդերսոնի «Բուգի ոճով գիշերները» և Մարտին Սկորզեսեի Տաքսու «վարորդը»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image