Դե մարդասպան չի, էլի, մարդ ա․ թիվ 20 դպրոցի տնօրենը՝ թիվ 27 դպրոցի սկանդալային տնօրենի մասին

Դե մարդասպան չի, էլի, մարդ ա․ թիվ 20 դպրոցի տնօրենը՝ թիվ 27 դպրոցի սկանդալային տնօրենի մասին

«Ամեն ինչ էլ մարդու համար է», բայց թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը Hraparak.am-ի հետ զրույցում չէր ցանկանում խոսել իր կոլեգայի՝ թիվ 27 դպրոցի նորանշանակ տնօրեն Սուսաննա Սարգսյանի մասին։ Նա, հիշեցնենք, խոշոր չափերի չարաշահման համար տնօրենի պաշտոնից ազատվելուց և դատապարտվելուց հետո օրերս նորից ընտրվեց նույն՝ Երևանի թիվ 27 դպրոցի տնօրեն։ Այս հարցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում և համացանցում և արժանացավ բուռն քննադատությունների։



-Չխոսենք էդ թեմայով, ի՞նչ կլինի։



-Բայց այդ երևույթը Դուք նորմա՞լ եք գնահատում։



-Չէ, չեմ կարող ոչինչ ասել ու չեմ ուզում պատասխան տալ, միգուցե այսուհետ այդ տիկին Սուսաննան ավելի զգոն կաշխատի, հասկացավ իր սխալները, այսուհետ չի կրկնի, ի՞նչ կա, մարդ ա․․․ հետևողական պետք է լինել ընդամենը։ Դե մարդասպան չի, էլի, մարդ ա․․․



-Իսկ իր ուսուցչական անձնակազմի մասին ի՞նչ կասեք, երբ աղմկում էին, խոչընդոտում լրագրողների աշխատանքը։ Սա նորմա՞լ է, որ նրանք սերունդ պետք է կրթեն, ի՞նչ պետք է սովորեն երեխաները նրանցից։



-Գիտե՞ք, միգուցե էդ միջադեպերից հոգնել էին արդեն, միգուցե էդ իրար չհասկանալուց կարող ա կոլեկտիվն էլ էր հոգնած։



-Դուք կպահե՞իք նմանատիպ ուսուցիչներ Ձեր դպրոցում։



-Դե, էդ պահին մարդը էդպես ա․․․ հո դասարանում չի՞ եղել, ի վերջո, դասարանում ինքը էդպես վարքագիծ չի ցուցաբերի, էլի։ Էդ միջանցքում էր, դպրոցում էլ աշակերտ չի եղել, արձակուրդ ա եղել, մի քիչ ազատություն են տվել իրենց։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ