Փոխքաղաքապետը՝ Աշոտյանի երեխաների՝ «էլիտար» դպրոցում սովորելու մասին

Փոխքաղաքապետը՝ Աշոտյանի երեխաների՝ «էլիտար» դպրոցում սովորելու մասին

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը դժվարանում է ասել՝ արդյոք որակյալ կրթությամբ լիարժեք փոխհատուցվու՞մ են այն բարձր գումարները, որ վճարվում են ծնողները մասնավոր, այսպես ասած «էլիտար» դպրոցներում իրենց երեխաների կրթության դիմաց։ Նրա համար հստակ չէ՝ արդյոք համազո՞ր է այն առավելությունը, որը մատնանշվում է այդ դպրոցներում նրանցում սովորելու դիմաց վճարվող գումարներին, որոնք միլիոնների են հասնում։



Պարոն Սուքիասյանին Hraparak.am-ը հիշեցրեց, որ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի երեխան, օրինակ, սովորում է նմանատիպ թանկարժեք մասնավոր դպրոցում՝ «Այբ» կթահամալիրում, որտեղ ուսման վարձը մոտ 2 միլիոն դրամ է։ Սա որքանո՞վ լավ օրինակ կարող է ծառայել հասարակության համար, երբ անընդհատ պրոպագանդվում են մասնավոր դպրոցները՝ ստվերում թողնելուվ պետական հանրակրթարանները։ Մի՞թե սա չի նշանակում, որ նրանք ավելի լավն են, քան պետական հանրակրթարանները։



Սուքիասյանն առաջարկեց հարցն ուղղել իրեն՝ նախարարին, բայց և պատասխանեց․ «Երևան քաղաքի բոլոր դպրոցները պատրաստ են և՛ նախարարի, և՛ բանվորի երեխային ընդունելու։ Եթե կնախընտրեն երևանյան որևէ սովորական դպրոց, խնդրեմ»։



Հարցին՝ սա չի՞ նշանակում, որ եթե կրթության թիվ մեկ պատասխանատուն այսօր իր երեխաներին ուղարկում է նման մասնավոր, «էլիտար» համարվող դպրոց, ուրեմն ինքն ավելի ցածր նիշի վրա է դնում սովորական հանրակրթարանները, Երևանի փոխքաղաքապետն ասաց․ «Դժվարանում եմ ասել, թեպետ կա Ձեր ասածի մեջ տրամաբանություն»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ