ՍԴ անդամ․ «Սահմանադրության նախագծում դատական համակարգի անկախության նոր երաշխիքներ չկան, եղածներն էլ պակասել են»
Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը Սահմանադրության նոր նախագծում դատական անկախության երաշխիքներ չի տեսնում։
Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Hraparak.am-ի հարցին՝ ներկայացված նախագծում կա՞ն արդյոք երաշխիքներ դատական համակարգ անկախության համար։
«Չեմ տեսնում, որևիցե նոր երաշխիք չեմ տեսնում, ընդհակառակը՝ եղած երաշխիքների պակասեցում եմ տեսնում»,-ասաց նա ու փորձեց հիմնավորել իր խոսքը։
Ըստ նրա՝ դատական ամբողջ համակարգի ղեկավարումը՝ սկսած բյուջեի ձևավորումից, մինչև կազմի ընտրությունը, տրվում է բարձրագույն դատական խորհրդին։
«Ինչպե՞ս է ընտրվում այդ բարձրագույն դատական խորհուրդը, որը բացկացած է տասը հոգուց։ Հինգ հոգուն, այսինքն՝ 50 տոկոսին, դատական իշխանությունն է ձևավորում, այն մյուս 50 տոկոսը տրվում է Ազգային ժողովին․ քաղաքական մարմնին, իրավունք է վերապահվում ձևավորել դատական իշխանություն։ Այսինքն՝ իշխանության մի թևի գերակայությունը՝ մյուսի նկատմամբ։ Ժամանակին, երբ որ քննարկումներ էին գնում այս հարցի կապակցությամբ, ես իմ տեսակետը հստակ ասել եմ»,-նկատեց ՍԴ անդամը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարծիքներ