Հայ համայնքն ակտիվ մասնակցելու է Իրկուտսկի նահանգապետի ընտրություններին

Հայ համայնքն ակտիվ մասնակցելու է Իրկուտսկի նահանգապետի ընտրություններին

ՌԴ Իրկուտսկի երկրամասում բնակվող հայերը սեպտեմբերի 13-ին կայանալիք նահանգապետի ընտրություններին կքվեարկեն Սերգեյ Երոշչենկոյի օգտին:



Նախօրեին՝ սեպտեմբերի 9-ին, «Իրկուտսկի հայ մշակութային ընկերակցության» ներկայացուցիչները՝ հայ համայնքի ղեկավար Սամվել Ոսկանյանի գլխավորությամբ, գումարել էին համաժողով՝ քննարկելու, թե որ թեկնածուի օգտին պետք է քվեարկեն Իրկուտսկի մարզում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները:



Ինչպես տեղեկացրել է Իրկուտսկի հայ համայնքի ներկայացուցիչ Ամուր Առաքելյանը, երկարատեւ քննարկումից հետո հայ համայնքի ներկայացուցիչները միաձայն որոշում են կայացրել են սեպտեմբերի 13-ին կայանալիք ընտրություններին իրենց ձայնը տալ Սերգեյ Երոշչենկոյի օգտին, որը մարզում վարել է հայանպաստ քաղաքականություն, ամենատարբեր հարցերում մշտապես սատարել է հայ բնակչությանը:



Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին Իրկուտսկի նահանգապետ Սերգեյ Երոշչենկոն հանդիպում է ունեցել «Իրկուտսկի հայ մշակութային ընկերակցության» ներկայացուցիչների հետ եւ իր ելույթում խստորեն դատապարտել Ցեղասպանությունը՝ նշելով, որ նման սարսափելի իրադարձություններին արդարացում չկա, եւ դրա մասին հիշողությունը պետք է պահպանվի սերունդների միջեւ: