Սամվել Բալասանյանին մոռացե՞լ էին

Սամվել Բալասանյանին մոռացե՞լ էին

Սերժ Սարգսյանը երեկ իր մոտ խորհրդակցություն է հրավիրել, բայց ոչ թե խաղողագործների անլուծելի դարձած հարցով, այլ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու մարզային գերակայություններն են քննարկվել: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը հատուկ կենտրոնացել է Գյումրի քաղաքի խնդիրների վրա, բայց մարզկենտրոնի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցությանը հրավիրված չի եղել: «Ժողովուրդ»-ը դեռեւս սեպտեմբերի 25-ին կանխատեսել էր, որ նախագահականում Գյումրիի քաղաքապետի հավակնորդների մրցույթ է հայտարարված: Իհարկե, Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդակցությանը իրեն չհրավիրելու մեջ տարօրինակ ոչինչ չի տեսնում, քանի որ կարծում է, որ ֆորմատն է այդպիսին եղել, այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ երեկ Սերժ Սարգսյանը շարունակել է սեպտեմբերի 24-ին Գյումրիում սկսած «խաղը» եւ այդ քաղաքի իշխանական կլանների պարագլուխներին եւս մեկ անգամ հասկացրել, որ Ս. Բալասանյանի պաշտոնը «թափուր» է:



Հոդվածն ամբողջությամբ տես թերթի այսօրվա համարում