Բերքահավաք-2015. «Հայասիի» ձայնը չի լսվում

Բերքահավաք-2015. «Հայասիի» ձայնը չի լսվում

Ինչպես հայտնի է՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս մի քանի տարի առաջ կոնյակի գործարան հիմնեց՝ «Հայասի գրուպ» անվանումով: Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գտնվող այդ գործարանը ՕԵԿ-ականները ժամանակին մեծ խանդավառությամբ քարոզում էին: Սակայն խաղողի մթերման հարցով այս թոհուբոհի մեջ «Հայասիի» ձայնը չի լսվում: Ինչո՞ւ խաղող չեք մթերում, միայն Ծառուկյանի վրա՞ է այդ պարտականությունը, «Ժողովուրդ»-ի այս հարցմանն ի պատասխան՝ «Հայասի» գործարանից ոմն Հասմիկ ասաց, թե այս տարի իրենք մթերել են մոտ 2 հազար տոննա խաղող՝ 140-150 դրամ արժեքով: Մինչդեռ գյուղացիների շրջանում լուրեր են պտտվում, որ «Հայասին» հիմնականում գործում է ներկրված հումքի հիման վրա: Կոնյակի սպիրտ ներկրելու մասին լուրը գործարանի աշխատակիցը չհերքեց՝ ասելով. «Տեղեկություն չունեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: