Գալուստ Սահակյանը հաստատել է՝ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ են արձակել, որովհետև «որդին մնում է որդի». «Չորրորդ իշխանություն»

Գալուստ Սահակյանը հաստատել է՝ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ են արձակել, որովհետև «որդին մնում է որդի». «Չորրորդ իշխանություն»

«Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակմանը՝ Աժ նախագահ Գալուտ Սահակյանն ասել է. «Ծնողի համար որդին որդի է մնում, աղջիկը՝ աղջիկ»։
«ՉԻ» - Գալուստ Սահակյանն, իհարկե, շատ խորիմաստ միտք է հայտնել և նույնիսկ կարող էր շարունակել «բաջանաղը բաջանաղ է մնում, աներձագը՝ աներձագ, գետնախնձորը՝ գետնախնձոր, ջեռուցման համակարգը՝ ջեռուցման համակարգ» և այլն։ Ու թող որեւէ մնկը համարձակվեր ասել, որ Գալուստ Գրիգորիչն իրավացի չէ։

Ուրիշ բան, որ լրագրողը նրան բոլորովին այլ հարց էր ուղղել, բայց ինչ արած, դա էլ Գալուստ Սահակյանի առանձնահատկությունն է. նա անկախ իրենից մտքեր է հայտնում, ու իրեն բացարձակապես չի հետաքրքրում կապ ունեն այդ մտքերը տվյալ թեմայի հետ, թե ոչ: Բայց ամեն դեպքում ԱԺ նախագահն իրավացի է։ Փաստորեն Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ են արձակել, որովհետև «որդին մնում է որդի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։