Facebook-ը ընդլայնում է «լայք» կոճակի հնարավորությունները

Facebook-ը ընդլայնում է «լայք» կոճակի հնարավորությունները

Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է ընդլայնել «լայք» կոճակի հնարավորությունները, գրում է gazeta.ru-ն։

«Լայքի» նոր տարբերակը կստանա «Արձագանքներ» (Reactions) անվանումը և իրենից կներկայացնի սմայլերի շարք, որոնք տարբեր հույզեր են արտահայտում։ Այդկերպ սոցիալական ցանցը պատրաստվում է լսարանին հնարավորություն տալ ավելի էմոցիոնալ արձագանքել լրահոսում հրապարակումներին։ Հին «լայքն», ընդ որում, կպահպանվի, բայց կլրացվի սմայլիկներով, որոնք սեր, ծիծաղ, ժպիտ, զարմանք և զայրույթ են արտահայտում։

Իսպանիայից և Իռլանդիայից Facebook-ի օգտատերերը կկարողանան փորձարկել նոր հնարավորությունը թեստային ռեժիմով արդեն հոկտեմբերի 9-ին՝ ուրբաթ օրը։

Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցը որոշել է հրաժարվել լայնորեն քննարկվող «դիսլայք» հնարավորությունը գործարկելու գաղափարից։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարծիքով՝ «չեմ հավանում» կոճակը սոցիալական ցանցը կնմանեցնի Reddit ֆորումների համակարգին՝ կողմ և դեմ քվեարկելու իրենց գործառույթով, ինչպես նաև բացասաբար կանդրադառնա օգտատերերի տրամադրության վրա։