«Այո» ասողները հայտնի են, իսկ ո՞վ է կազմակերպելու «ոչ»-ը

«Այո» ասողները հայտնի են, իսկ ո՞վ է կազմակերպելու «ոչ»-ը

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ սահմանադրական փոփոխությունների պաշտոնական քարոզարշավն այսօրվանից արդեն սկսված է: Եւ հայտնի է, որ Սահմանադրության նախագծի «այո»-ի ճակատը դրան ԱԺ-ում կողմ քվեարկած 104 պատգամավորներն են՝ իրենց քաղաքական ուժերով եւ քաղաքական հովանավորներով հանդերձ: Այսինքն՝ իշխանությունների ռեսուրսն արդեն իսկ հայտնի է: Փոխարենը «ոչ»-ի կողմնակիցների շարքերում դեռ անորոշ կամ ավելի ճիշտ՝ «խառը» վիճակ է: Կասկածից վեր է, որ Հայաստանի հանրության գերակշռող մեծամասնությանը սահմանադրական փոփոխությունների գործընթացը ոչ էլ հետաքրքրում է, եւ միայն իշխանությունների նկատմամբ տածած անհանդուժողականությունը բավարար է, որպեսզի մարդիկ այդ փաստաթղթին դեմ արտահայտվեն: Հարցերի հարցն այն է, թե ով կամ ինչպես է կազմակերպելու համընդհանուր «ոչ»-ը:



Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: