2020 թվականից սկսած՝ Հայաստանի գյուղատնտեսությունը այլևս հարկային արտոնություններ չի ունենալու.«Հայկական ժամանակ»

2020 թվականից սկսած՝ Հայաստանի գյուղատնտեսությունը այլևս հարկային արտոնություններ չի ունենալու.«Հայկական ժամանակ»


«2020 թվականից սկսած՝ Հայաստանի գյուղատնտեսությունը այլևս հարկերից ազատված ոլորտ չի լինելու։ Սա արձանագրված է ՀՀ հարկային նոր օրենսգրքում, որի նախագիծը երեկ հավանության արժանացավ կառավարության նիստի ժամանակ։



Գյուղատնտեսության հարկային արտոնությունները պետք է վերանային դեռ այս տարվա հունվարի 1-ից, ինչը Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու պայմաններից մեկն էր։ Սակայն այդ ժամկետը հետաձգվեց։ Հարկային նոր օրենսգրքով, փաստորեն, սահմանվում է գյուղատնտեսության հարկային արտոնությունների վերացման նոր ժամկետ։ Նույն 2020 թվականից սկսած ավելացված արժեքի հարկով սկսելու է հարկվել նաև գյաղտեխնիկայի, թունաքիմիկատների, տնկիների, սերմնացուների վաճառքը։

Գյուղատնտեսության հարկային արտոնությունները վերացնելուց հետո կառավարությունը սկսելու է սուբսիդիաներ տրամադրել այդ ոլորտին, ինչը մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ կարող է փոխհատուցել հարկային նոր բեռը, որը դրվելու է գյուղացիների վրա։ Սակայն այստեղ առաջանում են գյաղմթերքների արտադրության և իրացման հետ կապված հաշվառման լրջագույն խնդիրներ, որոնց իրականացումը ծախսատար է լինելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։