Ո՞րն է ավելի սկզբունքային, ԲՀԿ-ի «այո՞»-ն, թե՞ ԲՀԿ-ից հեռացածների «ոչ»-ը

Ո՞րն է ավելի սկզբունքային, ԲՀԿ-ի «այո՞»-ն, թե՞ ԲՀԿ-ից հեռացածների «ոչ»-ը

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը վստահեցնում է, որ Էլինար Վարդանյանին կուսակցության շարքերից հեռացնելը պայմանավորված է զուտ կանոնադրության խախտմամբ։ Ըստ նրա՝ Վարդանյանը պատշաճ կերպով չի մասնակցել կոսւակցության նիստերին, խմբակցության քննարկումներին, մեկնել է գործուղումներին և չի տեղեկացրել կուսակցության ղեկավարին։ Ըստ նրա՝ իրենց նախկին կուսակցական ընկերոջ հեռացումը ԲՀԿ շարքերից պայմանավորված չէ Սահմանադրության փոփոխության նախագծի քվեարկությանը չմասնակցելու և դրան դեմ արտահայտվելու հետ։



Hraparark.am-ի հարցին, թե միգուցե սկզբունքայնությա՞ն խնդիր կար՝ հաշվի առնելով այն, որ ԲՀԿ-ն քանիցս փոխեց իր դիրքորոշումները, իսկ նա և իր մյուս գործընկերները որոշեցին ավելի սկզբունքային երևալ, Վահե Էնֆիաջյանն ասաց․ «Կարծում եմ՝ այն տրամաբանությամբ, որը որ Դուք եք առաջնորդվում, տեղին չի, որովհետև, եթե խոսում ենք սկզբունքայնությունից, ապա կարելի էր գալ դահլիճ և սկզբունքայնորեն ոչ միայն կարծիք հայտնել, այլ քվեարկել հենց այն սկզբունքներով, որը դոր դու կրում ես»։



Մեր դիտարկմանը, թե իրենք բացատրեցին, որ քվեարկությանը չմասնակցելը ևս դիրքորոշում է, Էնֆիաջյանն ասաց, որ իր կարծիքով դա դիրքորոշում է «այո»-ի կամ «ձեռնպահի»։ Ըստ նրա՝ պատգամավորի պարագայում շատ կարևոր է, որ ինքը թափանցիկ գործունեություն է ծավալում, նաև սոցցանցերում է գրառումներ անում, լրագրողների հետ է աշխատում․ «Բայց, միևնույն ժամանակ, ամենակարևոր առաքելության մասին չմոռանանք, որպես Ազգային ժողովի պատգամավոր շատ ավելի կոռեկտ է, եթե սկզբունքայնության մասին ենք խոսում, գալ և քվեարկությամբ արտահատել իր կարծքն ու դիրքորոշումը»։



Այստեղ Էնֆիաջյանը գովեց Տիգրան Ուրիխանյանին, որ նա, թեպետ հեռացել է ԲՀԿ-ից, բայց որպես խմբակցության անդամ եկել և քվերակել է՝ արտահայտելով իր դեմ դիրքորոշումը։



Կուսակցությունից հեռացումը պատի՞ժ է իրենց գործընկերներջ նկատմամբ, Էնֆիաջյանն ասաց․ «Դա իրենցից հարցրեք»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ