Հաճախ է պատահում, երբ կերակրող մայրիկը ստիպված է լինում մի քանի ժամով բացակայել, ու որպեսզի այդ ընթացքում փոքրիկը քղցած չմնա, կարող է մի փոքր կաթ թողնել՝ երեխպայի կերակրման համար:
Medela.com-ն առաջարկում է կրծքի կաթի պահպանման մի քանի տարբերակ.
Չի կարելի կրծքի կաթը պահել սառնարանի դռան ներսի հատվածի դարակներում: Ավելի հարմար է՝ բանջարեղենի համար նախատեսված դարակը:
Կարող եք կրծքի կաթը քամել սովորական ապակե շշերի մեջ՝ ¾-ից ոչ ավել լցնելով այն, որպեսզի տեղ մնա շշի վերին հատվածում օդի համար:
Անպայման շշի վրա նշեք քամելու ժամը, որպեսզի սխալմամբ այն երկար չպահպանեք:
Մի տաքացրեք կրծքի կաթը միկրոալիքային վառարանի մեջ կամ եռացող ջրի վրա, այլապես այն կկորցնի բոլոր վիտամիններն ու հանքային նյութերը:
Չի կարելի գդալով խառնել տաքացրած կաթը, փոխարենն ուղղակի թեթև թափահարեք շիշը՝ կերակրումից առաջ:
Դեղատներում այսօր արդեն վաճառվում են B-Well շշեր՝ հատուկ կրծքի կաթը պահպանելու և տաքացնելու համար: