Ամեն ինչ՝ սուշիի մասին

Ամեն ինչ՝ սուշիի մասին

Սուշին Ճապոնիայի այցեքարտերից մեկն է համարվում, տարածում գտնելով ամբողջ աշխարհում, այնուամենայնիվ, ամենահամեղ սուշին պատրաստում են հենց այս երկրում:
Սկսենք նրանից, որ սուշին մի քանի տարատեսակներ ունի, որոնք են սաշիմին, նիգիրին, մակին ու կոնուսին:



Սաշիմին սուշիի ամենապրիմիտիվ տեսակն է՝ մեկ շերտ մշակված թարմ ձուկ, առանց այլ ավելացումների: Սա, սակայն, շատ ծանր ուտեստ է և խորհուրդ է տրվում մարդկանց, ովքեր ծանոթ են ճապոնական խոհանոցին:



Նիգիրին մեկ շերտ թարմ ձուկն է՝ փաթաթված սառած պինդ բրնձով, մատուցվում է ծովամթերքի հետ միասին, հիմնականում՝ ծովախեցգետնի:



Մակին սուշիի ամենահրաշալի տեսակն է: Առաջին անգամ սուշի փորձողներին խորհուրդ է տրվում հենց մակի համտեսել: Լավագույն մակիները պատրաստվում են ձկան կտորի, խեցգետնի,տեմպուրա սոուսում թաթախված ավոկադոյի կտորի, վարունգի համադրությամբ՝ փաթաթված սառած բրնձի շերտի մեջ:



Կոնուսին նույն մակին է, ուղղակի շերտ-շերտ իրար վրա դրված, և այն ուտում են ձեռքերով, ոչ թե փայտիկներով: Կա նաև կոնուսիի բուսակերների համար տարբերակը:



Բոլոր տեսակի սուշիները մատուցվում են սոյայի սոուսի, ճապոնական բասաբի և իմբիրի հետ, թաթախվում են այս խառնուրդի մեջ, իսկ խմիչքներից լավագույնը ճապոնական սակեն է, բայց կարելի է փոխարինել նաև գարեջրով, երբեմն՝ կարմիր գինով: