Օրենքն ընդունվեց․ քաղաքացիները կքվեարկեն նաև նույնականցման քարտերով

Օրենքն ընդունվեց․ քաղաքացիները կքվեարկեն նաև նույնականցման քարտերով

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Նշենք, որ փաթեթում ներառված նախագծերից մեկով հնարավորություն է ընձեռվում քվեարկություն կատարել նաև նույնականացման քարտերով։ Այս նախագիծը նախորդ քառօրյային բուռն քննարկումների առիթ տվեց, ընդդիմությունից ոմանք առաջարկություններով հանդես եկան, որոնցից ՀԱԿ-ի առաջարկությունը՝ մատները թանաքոտել քվեարկության ժամանկ, ՀՀԿ- չընդունեց։ Մյուս առաջարկությունները, որ կատարել էին ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, ընդունվեցին։



Այսօր նախագծերի փափեփին կողմ քվեարկեց 74, դեմ՝ 13, ձեռնպահ՝ 18 պատգամավոր:



Օրենքով սահմանվում է, որ միայն նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիները քվեարկության կկարողանան մասնակցել նույնականացման քարտերով: Նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չի դրվելու, սակայն նույնականացման քարտով քվեարկած քաղաքացու անվան դիմաց ընտրացուցակում համապատասխան նշում է կատարվելու, ինչը հնարավորություն կտա վերահսկել քվեարկության ընթացքը:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ