Վարչապետն ու կառավարության անդամները ժամանել են Ազգային ժողով (ուղիղ հեռարձակում)

Վարչապետն ու կառավարության անդամները ժամանել են Ազգային ժողով (ուղիղ հեռարձակում)

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ ԱԺ նախագահի առաջարկով նիստի մեկնարկին խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Ֆրանսիայում և Լիբանանում ահաբեկչության զոհերի հիշատակը:



«Հարգելի գործընկերներ, արդեն տեղյակ եք նոյեմբերի 13-ին Փարիզում, իսկ ավելի վաղ Բեյրութում տեղի ունեցած արյունոտ ահաբեկչությունների մասին, որոնց հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Մենք խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային գործողությունները և մերժում ահաբեկչության ցանկացած դրսևորում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունը հայտնելով մեր ֆրանսիացի և լիբանանցի գործընկերներին, Ֆրանսիայի և Լիբանանի բարեկամ ժողովուրդներին՝ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը»,- ասաց ԱԺ նախագահը։



Դրանից հետո օրակարգի ընդունման հետ կապված պատգամավորները սկսեցին հարցեր ուղղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։ Նրանց հարցերը, սակայն, մեծ մասամբ այլ թեմաներով էին՝ ԵԽԽՎ, ընտրություններ և այլն։



Նշենք, որ Խորհրդարանում է գտնվում նաև կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, քանի որ 2016 թվականի բյուջեի նախագիծն է քննարկվելու։



ԱԺ ուղիղ հեռարձակումն՝ այստեղ․



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ