«Նոր Հայաստանի» երկրորդ հանրահավաք. մասնակիցների շարքերը նոսրացել են

«Նոր Հայաստանի» երկրորդ հանրահավաք. մասնակիցների շարքերը նոսրացել են

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երկրորդ հանրահավաքը։



Մինչ հանրահավքի մեկնարկը՝ մի խումբ երիտասարդներ իրազեկման երթ անցկացրին կենտրոնի փողոցներով։ Երեկվա համեմատ՝ այսօր շատ ավելի քիչ մարդ էր հավաքված հրապարակում։ Մինչդեռ կազմակերպիչներն առավոտյան վստահեցնում կամ գոնե հույս էին հայտնում, որ այսօր մարդկանց թիվը ավելանալու է։ Նրանք դրա համար բազմիցս կոչերով հանդես եկան՝ նույնիսկ սփյուռքի մեր հայրենակիցներին հրավիրելով Ազատության հրապարակ։



Հանրահավաքի ընթացքին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ