«Շորերդ դզի». ԱԱԾ պետի զզվանքը գալիս է լրագրողներից

«Շորերդ դզի». ԱԱԾ պետի զզվանքը գալիս է լրագրողներից

Թեպետ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն այսօր Եռաբլուրում հայտարարեց՝ որևէ հարցի չի պատասխանելու, այդուհանդերձ, մի քանի հարցի պատասխանեց։



Մասնավորապես նա, անդրադառնալով ԱԱԾ-ի և ոստիկանության միավորման հավանականությանը, ասաց, որ չի բացառում, ամեն ինչ էլ հնարավոր է։ Իսկ թե ում է տեսնում այդ պաշտոնում, եկարակյաց ԱԱԾ ղեկավարն ասաց. «Ինձ եմ տեսնում»,-և չբացառեց, որ հնարավոր է՝ իր պաշտոնը երկարաձգվի։



Հետո որոշեց զբաղվել լրագրողներից մեկի հագուկապով։ «Շորերդ դզի»,-հրամայեց նա։
Հետո լրագրողներից մեկը հարցրեց, թե հավե՞րժ է պաշտոնավարելու, ինչը դուր չեկավ Գորիկ Հակոբյանին. «Ո՞վ էր ասում՝ հավերժ եք լինելու: Դուք կուլտուրայից… մի քիչ քիչ ա ձեր մոտ»:



Այս խոսքերից հետո հեռացավ նա ու կանգնեց պաշտոնյաների կողքին ու նրանց ներկայությամբ դժգոհեց լրագրողներից՝ պատմելով իրեն ուղղված վերջին հարցը. «Արա լավ, զզվանքս գալիս ա արդեն, այ քեզ բան: Հավե՞րժ եք ըլնելու, ասում ա»: