«Իմիջ Կոդ»՝ շատ աղջիկների երազանք. տեսանյութ

«Իմիջ Կոդ»՝ շատ աղջիկների երազանք. տեսանյութ

«Դար 21»-ի եթերով հեռարձակվող «Իմիջ Կոդ» հաղորդումը օգնում է աղջիկներին գտնել իրենց անհատական ոճը: Հենց «Իմիջ Կոդ» գեղեցկության սրահում էլ աղջիկները ստանում են բոլոր տեսակի կոսմետիկ ծառայությունները: Նախքան գեղեցկանալու գործընթացին անցնելը, մասնակիցները հանդիպում են հոգեբանի հետ, անցնում հոգեբանական թեստեր, ինչի միջոցով էլ բացահայտվում է նրանց ներքին «Ես»-ը և հոգեվիճակին համահունչ ընտրվում ոճը` համապատասխան մասնագետների օգնությամբ:



Սակայն այնտեղ, որտեղ հավաքվել են պրոֆեսիոնալ վարսահարդարն ու դիմահարդարը, մատնահարդարն ու ոճաբանը, արդյունքն անգերազանցելի է լինում: Կտրուկ փոփոխությունը անճանաչելի է դարձնում մասնակցին` նրան հաղորդելով ոճային թարմություն և աներևակայելի դրական էմոցիաներ:



Այս հաղորդման ժամանակ հմուտ մասնագետները օգնում են մասնակցին՝ պատրաստվելու կյանքի կարեւորագույն իրադարձությանը՝ հարսանիքին: Տեսեք, թե ինչ զգեստ, վարսահարդարում ու դիմահարդարում են ընտրում մասնակցի համար:



Հաճելի դիտում ենք մաղթում: Մանրամասները՝ տեսանյութում: