Էդ մարդը գլուխը կախ, իրա հմար Հայաստանի վարչապետ կաշխատեր․․․

Էդ մարդը գլուխը կախ, իրա հմար Հայաստանի վարչապետ կաշխատեր․․․

Երբ, օր հեռուստացույցով տեսա, թե ինչխ մեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ընդունեց Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը ու, ի լուր աշխարհի ըսեց, օր Տիգրան Սարգսյանը ըսօրից հետո ալամ աշխարհի վարչապետն է, ընձի-ընձի սկսեցի կռվել Հովիկ Աբրահամյանի շուքի հետ։ Այ Արգամիչ, ախր դու ըդքան փորձված մարդ էղնելով, ընչի՞ ըդպես սխալ թույլ տվեցիր։ Էդ մարդը գլուխը կախ, իրա հմար Հայաստանի վարչապետ կաշխատեր, ընչի՞ ընկար ետևից, հանել տվիր, քու երեսից, տեսա՞ր, Սերժ Սարգսյանը խնամուդ գլխին ինչ բերեց, ԲՀԿ-ն ձեռից առավ, քեզի էլ նշանակեց վարչապետ ․․․ Ախր Արգամիչ, դու Սերժ Սարգսյանին լավ գիտենալով, ըդպես սխալ թույլ չբդի տայիր։ Տնաշեն, չիդեյի՞ր, օր ինքը, երբ, օր նեղն է, պատրաստ է ամեն ինչի, բայց, օր լենը ելավ, քթներիցդ կբերի։ Կարողա՞ չիդեիր, օր Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանի ուզած ու դրած վարչապետն էր, թե՞ չիդեիր, օր Սերժ Սարգսյանը, եթե ուզենար քեզի վարչապետ նշանակեր, ըշտը էն գլխից կդներ, ո՞վ էր իրա ձեռը բռնողը ․․․Կամ, կարողա՞ չիդեիր, օր Սերժ Սարգսյանը չի սիրե, օր իրա կամքին հակառակ կերթան, էն էլ իրա թիմակիցները։ Սերժը հմի էլ, չմոռանալով, օր դու էիր կազմակերպել Տիգրանի դեմ ԲՀԿ-ի քլնգելն ու պաշտոնից հանելը, ընպես օյին բըդի խաղա քու ու ԲՀԿ-ի գլխին, օր ըդորից հետո դուք պաշտոն ուզելը մոռանաք։ ․․․ Զարմանամ գը, ախր դու ընպեսի կենդանակերպի տակ ես ծնվել, օր ըդպես չհաշված քայլ չբդի էնեյիր ․․․ Մանրից քու հմար, բոլոր իշխանությունների հետ լիզու գտնելով, շատ լավ տեղավորվել, կաշխատեիր․ Լևոնի վախտ, Արտաշատի քաղաքապետ ու Արարատի մարզպետ, Ռոբերտի վախտ, տարածքային կառավարման նախարար ու փոխվարչապետ, Սերժի վախտ, Ազգային Ժողովի նախագահ, էն էլ էրկու անգամ։



Դարձել էիր Հայաստանի մեծահարուստներից մեկը, չհաշված, օր գեղից էիր էկել քաղաք, Երևանի սրտի մեջ, մանումենթի այգում էլ պալատներ սարքել ու քեզ հմար կապրեիր։ Հլը տես, Հայաստանի ոչ սովետական, ոչ էլ անկախության տարիների որևէ ղեկավար չի բաշարել էդքանը, ոչ էլ ֆայմել է միլիոններ ետ քցի։ Տնաշեն, էլ ի՞նչ կուզեյիր, քեզի հմար վայելեիր, էլի։ Ճիշտն ըսած, ըդքան բանից հետո, էլի չեմ հավատա, օր ըդիկ դու էրեցիր, աչքիս, վայտեմ քու չուզողներից, ինչ օր մեկը, թուղթ ու գիր է էրել։ Հաստատ, ըդիկ քեզնից չէր, թե չէ, հմի, փոխանակ էդ միամիտ լոռեցին էղներ ալամ աշխարհի վարչապետը, դու կեղնեյիր, կարողա՞ չկռնանայր Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, ողջյունի ռուսերեն խոսքը կարդայիր ․․․ տիյա, շուտով Ռուսաստանում էլ նախագահական ու պետդումայի ընտրություններ են, քու մեծ փորձով, ընդեղ էլ կեղնեիր շտաբի պետ, Պուտինն էլ, փառք աստծու, էնքան մեծ ռեյտիգ ունի օր, ըդքան շատ կեղծիքներ էնելու կարիք չէր էղնի։ Միանգամից, փողը կուտայիր, սաղ ВДНХ-ան կառնեիր, Մոսկվայի «մանումենթի» մեջ էլ պալատներ չէիր սարքի, վրեդ էլ շուն հաչցնել չէիր տա։ Արգամին էլ, ամենաքիչը կդարձնեիր Եկատերինբուրգի քաղաքապետ, խիղճդ հանգիստ կվայելեիր։ Ինչ օրա, Արգամիչ ջան, դու քու ձեռով գլխիդ սարքեցիր, որը քեզի հեչ սազական չէր։

--Ստեփան Սարուխանով