Մոսկվան միլիարդատերերի թվով երրորդ տեղն Է զբաղեցրել աշխարհի քաղաքների թվում. Forbes

Մոսկվան միլիարդատերերի թվով երրորդ տեղն Է զբաղեցրել աշխարհի քաղաքների թվում. Forbes

Մոսկվան աշխարհի 25 խոշոր քաղաքների թվում երրորդ տեղն Է զբաղեցրել այստեղ ապրող միլիարդատերերի թվով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս գնահատումները մարտի 9-ին հրապարակել Է ամերիկյան Forbes հանդեսը:



Նրա հաշվարկներով՝ Ռուսաստանի մայրաքաղաքում ապրում Է 60 մարդ, որոնց կարողությունը դոլարով միլիարդների Է հասնում: Նրանց միագումար ակտիվները գնահատվում են 217 մլրդ դոլար: Հանդեսն առավել ապահովվածը համարել Է «Նովատեկ» ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնին՝ նրա կարողությունը գնահատելով 14,4 մլրդ դոլար:



Ցուցակում տեղ Է գտել եւս մեկ ռուսաստանցի: Գործարար Գենադի Տիմչենկոն ամենամեծ կարողությունն ունեցող բնակիչն Է Ժնեւում, որը վերջին՝ 25-րդ տեղը, Forbes-ի վարկանիշում կիսել Է ամերիկյան Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) եւ Պալո Ալտոյի (Կալիֆոռնիայի նահանգ) հետ: Այս երեք քաղաքներում ապրում Է 13-ական միլիարդատեր:



Forbes-ի գնահատումներով՝ Տիմչենկոյի ակտիվների միագումար արժեքը գերազանցում Է 11 մլրդ դոլարը, դա Ժնեւի միլիարդատերերի միագումար կարողության՝ 41,5 մլրդ դոլար, շուրջ քառորդ մասն Է:



Ցուցակի առաջին տեղն զբաղեցրել Է Նյու Յորքը: ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսում ապրում Է 79 միլիարդատեր, որոնց միագումար ակտիվները գերազանցում են 364 մլրդ դոլարը: Քաղաքի ամենահարուստ բնակիչը Մայքլ Բլումբերգն Է (40 մլրդ դոլար), որը Նյու Յորքի քաղաքագլուխն Է եղել 2002-ից մինչեւ 2013 թվականներն ընկած ժամանակաշրջանում: Նա նաեւ գործարար նորությունների Bloomberg գործակալության հիմնադիրն Է եւ միայն այս շաբաթ Է վերջնականապես հրաժարվել ԱՄՆ-ի նախագահի աթոռի համար պայքարին մասնակցությունից:



Երկրորդ դիրքում Հոնկոնգն Է, որտեղ ապրում Է 261,3 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ 68 միլիարդատեր: Մեգապոլիսի առավել ապահովված բնակիչը Լի Կաշինն Է (27,1 մլրդ դոլար): Նա համարվում Է Ասիայի ամենաազդեցիկ բիզնեսմեններից մեկը եւ տարբեր ճյուղերի մի ամբողջ շարք ընկերությունների բաժնետոմսերի փաթեթների սեփականատեր Է:



Չորրորդ տեղում Պեկինն Է: Չինաստանի մայրաքաղաքում Forbes-ի փորձագետները հաշվել են 51 միլիարդատեր. նրանց ակտիվների գումարը հավասար Է գրեթե 150 մլրդ դոլարի: Պեկինում եւ ամբողջ Չինաստանում ամենահարուստ մարդ Է ճանաչվել Dalian Wanda հոլդինգի վարչության նախագահ Վան Ցզյանլինը (28,7 մլրդ դոլար):



Առաջին հնգյակը եզրափակում Է Լոնդոնը, որտեղ ապրում Է միլիարդների հասնող կարողության 48 սեփականատեր: Ընդհանուր առմամբ նրանց պատկանում Է 187,7 մլրդ դոլար: Նրանցից ասենաապահովվածը ԽՍՀՄ-ում ծնված ամերիկացի ձեռնարկատեր Լեոնիդ Բլավատնիկն Է (15,2 մլրդ դոլար):



Forbes-ի գնահատումներով՝ ընդհանուր առմամբ աշխարհում կա 1820 դոլարային միլիարդատեր. նրանք ապրում են 67 երկրներում: Ցուցակում տեղ են գտել հետեւյալ քաղաքները՝ սկսած վեցերորդ տեղից՝ Մումբայը (32 միլիարդատեր), Շանհայը (31), Սեուլը (30), Շենչժենը (30), Սան Ֆրանցիսկոն (28), Ստամբուլը (26), Փարիզը (22), Սինգապուրը (21), Լոս Անջելեսը (20), Թայբեյը (20), Տոկիոն (18), Հանչժոուն (17), Դալլասը (16), Հուանչժոուն (16), Միլանը (15), Սան Պաուլուն (15), Բանգկոկը (14), Նյու Դելին (14), Դուբայը (14), Չիկագոն (13), Ժնեւը (13) եւ Պալո Ալտոն (13), հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Արմենպրես