Գյումրիում լուրեր են պտտվում, թե նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան երեկոյան ժամերին հաճախ է կայանում Գյումրու ՀՅԴ կենտրոնական գրասենյակի մոտ: Մեր աղբյուրի փոխացմամբ` անձամբ Ղուկասյանին գրասենյակ մտնել դուրս գալիս քաղաքացիները չեն նկատել, բայց որ մեքենան հաստատապես իրենն է: Գյումրեցիների խոսքերով` նախկին քաղաքապետի գործելաոճին հատուկ է հարաբերություն կարգավորել, պարզել մանրամասներ իր աշխատակիցների կամ իր մարդկանց միջոցով, հնարավոր է` ՀՅԴ գրասենյակ էլ անձամբ չայցելի, այլ մարդ ուղարկի: Հետաքրքիր է, որ նման կասկածելի խոսակցություններ առաջացան Շիրակում ՀՅԴ-ական մարզպետի նշանակումից հետո: Ի՞նչ է, Ղուկասյանը նույնպե՞ս ուզում է դաշնակ դառնալ: Վերջին հաշվով, ինչպես ասում են, քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Ղուկասյանի եւ դաշնակների հավանական կապերի մասին փորձեցինք անձամբ պարզել՝ զանգահարելով նախկին քաղաքապետին, ով սակայն այդպես էլ անհաղորդ մնաց մեր զանգերին:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Ինչ է փոխանցելու Միշուստինը Պուտինի անունից
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ Եկատերինբուրգ՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հե...
Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին. կա և...
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությ...
«Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում
Հեռացող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է պ...
Արմենի համար, երբ ինքն արդեն հեռու է
Երբ մենք լույս աշխարհ ենք գալիս, բոլորը ծիծաղում են, մենք` լաց ենք լինում: Երբ թողնում ենք այս աշխար...
×
❮
❯