Ինչպես Էդոն պաշտոն ստացավ ու «մեյդան ընկավ» / Պատմում է Շարմազանովը /

Ինչպես Էդոն պաշտոն ստացավ ու  «մեյդան ընկավ»

/ Պատմում է Շարմազանովը /

 



Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցին է պատմում: Ու եթերով որպես դասական օրինակ անընդհատ հնչեցնում են: Դասական այն իմաստով, որ հայկական իրականության մեջ այս դպրոցն անցել են շատ քաղաքական գործիչներ: Երբ թունդ ընդդիմադիր են եղել ու միանգամից «վերածնվել են»:



Ընդամենը մի հատված.



«Ասեցի՝ Նժդեհի անունն եք տալիս, բայց Նժդեհը էս ա ասել, ձեր գործունեությունը որ նայում եմ՝ ընկել եք ժողովրդի հետեւից, սենց ո՞նց կլինի: Քեֆս լավ էր, մի քիչ էլ շատ քննադատեցի, ոնց որ մի քյառթու ընդդիմադիր ընկնի մեր սեղանին, մեզ ի՞նչ օրը կգցի, ա՛յ էդ վիճակն էր: Ասեց՝ այ տղա, անունդ ի՞նչ ա, արի մոտս, ասի՝ Էդո ու հիշում եմ՝ էդ պահին մինչեւ մոտեցա, ես լրիվ լրջացա, ասի՝ ա՛յ տղա, քո ինչի՞ն էր պետք, հիմա ինձ վիրավորի, չխոսամ՝ չի լինի, խոսամ՝ չի լինի: Մոտեցա, քրտնած էի, ձեռքը գցեց վրես, մազերս վերեւ տարավ, ճակատս համբուրեց, ասեց՝ դու լավ տղա ես երեւում, ուզո՞ւմ ես երկիրը դզենք, քո փայ պատասխանատվությունը կվերցնե՞ս: Ասի՝ հա: Ասեց՝ դե վաղը կգաս մոտս, քո փայ պատասխանատվությունը կտամ, խոսալու փոխարեն գնա գործիր: Ինձ նշանակեց ռեկտորի օգնական Մանկավարժական համալսարանում եւ ռազմահայրենասիրական դաստիարակությունը դրեցին ինձ վրա: Ես այդտեղից հասկացա, որ 100 հատ մոմ վառելու փոխարեն երբեմն ավելի ճիշտ է մի հատ զանգ կախել» /Aravot. am/:



ՀԳ Այդքանն ասել է Անդրանիկ Մարգարյանին՝ Լեռնահայաստանի օրը, Տաթևի վանքում:




Հասմիկ Բաբաջանյան