Հաբռգած գյադա, որտեղ բռնեմ փրթելու եմ, այ համբալ,- սպառնում են Գագիկ Սուրենյանին

Հաբռգած գյադա, որտեղ բռնեմ փրթելու եմ, այ համբալ,-  սպառնում են Գագիկ Սուրենյանին

 




Գագիկ Սուրենյանին պետք չէ մոտիկից ճանաչել, որ կարողանաս ասել՝ պարկեշտ, չափ ու ձևի մեջ անձնավորություն է: Դեմքի վրա դաջված է իր բնութագիրը: Հանգիստ, համեստ, զուսպ:



Բաց ահա նրա ֆեյբուքյան էջում կարդում եմ Գագիկին  ուղղված սպառնալիք:



Արթուր Գրիգորյան



«Լսի, արա, այ համբալ, քեզ Արմինեի ամուսինն ա գրում, իմ կնիկը երեկվանից դեպրեսիայի մեջ ա, հեսա ես քո էջը նկարելու եմ, պրինտ անեմ, սաղ կոմենտարիաներով ու բանով ու գնանք ոստիկանություն, հիշում ես չէ ինչ եղավ այն գյադու հետ, որ էն աղջկա նկարները գցեց ինտերնետ, նույնն էլ քո հետ ա լինելու, հաբռգած գյադա, որտեղ բռնեմ փրթելու եմ, այ համբալ » :



Ու պատճառն այն է, որ Արթուրի կինը մի քանի հարց է ուղղել Գագիկ Սուրենյանին.



Արմինե.- Բարև, էսօր քամի ա, կարողա՞ Բյուրեավանում ցրտահարություն լինի:



Գագիկ.- Բարև Ձեզ, բայց Բյուրեղավանում ծաղկած ծառ չկա, ինչը պետք է ցրտահարվի:



Արմինե.- Ես նկատի ունեմ կլուբնիկիս ջերմոցները:



Գագիկ.- Բայց ես ի՞նչ իմանամ ձեր ջերմոցում քանի աստիճան է: Դա հարցնելու բա՞ն է:



Արմինե. Քոսսսսսսոտ մեծամիտ, ջհանդամին ասես, գյո՞ռըդ ես տանելու:




Ու ահա այս խոսակցությունից հետո ամուսինը որոշել է պատժել Գագիկ Սուրենյանին:



ՀԳ կնոջ կողմից գրված անգլիատառը փոխել եմ հայատառով:




Հասմիկ Բաբաջանյան