Քաղաքապետի բոցը Զատիկի մասին / Քաղաքական հումոր/
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ կապված բազում ուշագրավ պատմություններ կան:
Հայտնիներից մեկն էլ կապված է Զատիկի հետ:
Այդ օրը քաղաքապետը մտնում է քաղաքապետարան, շենքի պահակը մուտքի մոտ դիմավորում է նրան և ասում` «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
Նա գլուխը տմբտմբացնում և բարձրանում է իր աշխատասենյակ:
Քիչ անց ներս է մտնում փոխքաղաքապետը և կրկնում նույն նախադասությունը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
Քաղաքապետը պատասխանում է. «Գիտեմ, նոր պահակն ասաց»:
Կարծիքներ