Անհայտ կորած Կարեն Վարդանյանը հաճախակի է գրել ինձ

Անհայտ կորած Կարեն Վարդանյանը  հաճախակի է գրել ինձ

 



Մարտի 17-ից անհետ կորել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանը:



Պարզվում է, որ անհայտ կորածն իմ ֆեսբուքյան ընկերն է ու հաճախակի է գրել ինձ, կարելի է ասել՝ նաև կիսվել:



Կարդում եմ ինձ ուղարկված նրա մեսիջները և ամենակարևորը, որ նա անընդհատ ասում էր՝ «ինչպես բացել լրատվամիջոց»:



Ես գրում էի, որ այս պայմաններում առանց ֆինանսական ռեսուրսների դժվար է նման բան անել:



Գրում էր. «Խոսքս առաջին հերթին նոր ոճի լրատվամիջոցի մասին է: Պետք է ստանանք անալիտիկ և ոչ բուլվարային բան: Այլընտրանք պիտի ստեղծել:
Այլընտրանք ստեղծել կոնկրետ օրինակով, ասենք որևէ լրատվամիջոցով, օրինակելի, հետաքրքիր... Օրինակ ես ծառայում.՝ ասենք որևէ լրատվամիջոց բացելով ու այնտեղ պահպանելով բոլոր այն կանոնները, չափանիշերը, որոնք ընդունելի ես համարում»:



Նրա բոլոր գրառումներ սթափ ու հավասարակշռված են ու դժվար թե նման գիտակցական մակարդակով մարդը խարդախության եւ թրաֆիքինգի զոհ դարձած լինի:



Կարենը, ենթադրելով  ինձ հղած  գրառումներից, որևէ բան սկսելուց առաջ լուրջ հաշվարկ անել գիտեր: Գրառումները, որ ամբողջովին չեմ ներկայացնում, դրա վկայությունն է:



Ինձ ավելի շատ համոզիչ է թվում, որ Daniel Ioannisyan-ը Կարենի ֆեսբուքյան էջում արած գրառումը.



«Կարեն, եթե դու առաջիկա ժամերում չհայտնվես, մենք առավոտյան կդիմենք ոստիկանություն, քանի որ բանից պարզվումա, որ դու Դուբյ չես թռել, այլ Մոսկվա... Ընդորում, դրանից առաջ վաճառել ես բնակարանդ:
Ավելին, որոշ մարդկանց ասել ես, որ 2 շաբաթով ես թռնում, իսկ որոշներին՝ 1... Բայց մենք (քո բարեկամների հետ միասին) արդեն համոզված ենք, որ դու լուրջ խնդիրներ ունես»:



Հասմիկ Բաբաջանյան