Շարմազանովն առաջարկում է՝ «բոլորին քյաչալացնել»

Շարմազանովն  առաջարկում է՝ «բոլորին քյաչալացնել»

 




ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից հետո հայտարարել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը քննարկել է քաղաքական դպրոց բացելու հարցը:



Ու դրանից հետո սկսվել է ֆլեշմոբը: Մարդիկ «իրար պաս տալով» սկսել են ներկայացնել, թե որ առարկան ով է դասավանդելու:



Գուցե այդ հարցը մի ուրիշը բարձրացներ՝ նուրբ տերմինափոխությամբ, զավեշտի չհասներ ու դեռ հարցը ի կատար չածված, հանրությունը «թաղում չկազմակերպեր»:



Չեմ հասկանում՝ ո՞րն է քաղաքական դպրոց բացելու իմաստը: էլեկտրականացված մի դաշտում, որտեղ մտնողը էլեկտրահարվում է, էեկտրական նոր հզորությու՞ն է մտցվում:



Շարմազանովի մեկնաբանությունից հետո ես այսպես հասկացա՝ քաղաքականությունը հանրապետական է լինելու: Պատրաստվելու են քաղաքական կոփված հանրապետական կադրեր: Դե եթե երկրի ղեկը հիմնականում հանրապետականների ձեռքին է, իշխող կուսակցությունն էլ Հանրապետականը, ոչինչ ավելացնել պետք չի...



էլի ձև կա: Այլ կուսակցություններից ևս կադրեր «կհրավիրվեն»՝ հանրապետականացվելու: Շարմազանովը մոտավորապես առաջարկում է՝ «բոլորին քյաչալացնել»:



Կարելի էր ավելի մեղմ ձևով «վարսավիրանոց հրավիրել»՝ «էստի համեցեք»-ը մի տեսակ հնացած գիքորյան ձև է:



Ավանդական նորաոճ ձև պիտի ընտրել:



Մեր քաղաքական գործիչների գլուխը քաղաքական առումով «ժողովուրդը պիտի խուզի»: Էն հին դռդռան մեքենա կար է՜, պիտի վերցնի ու «խըրթ- խըրթ անի»:



Ա՜յ դա կլինի քաղաքական դպրոց:



Խելքի կգան:



Հասմիկ Բաբաջանյան