Տարվա լավագույն բոցը

Տարվա լավագույն բոցը

 



Կայքերում համարյա նույն բոցն է՝ սկանդալային տեսանյութ:



Տեսանյութ, որտեղ մանրամասնորեն ներկայացված է ՀՀ պետեկամուտների կոմիտեի «ներքին խոհանոցը»: Բերված պնդումները վերաբերվում են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի եւ նրա մտերիմների գործունեությանը ՊԵԿ-ում ընդհանրապես, եւ մաքսային ծառայությունում մասնավորապես:



Հիմա ձեզ հարցնում եմ՝ դրա ո՞րն է սկանդալային: Այսինքն հանրության համար անծանոթ մի բա՞ն է բացահայտվել: Քնել- արթնացել ենք ու տեսել, որ Գագիկ Խաչատրյանը միլիոնների՞ է տիրապետում:



Մեզ մինչ այդ թվում էր, թե նա շարքային պետական պաշտոնյայի պե՞ս է ապրում... ու հանկարծ բացահայտվել է, որ նա անսահման հարստության տե՞ր է...



Ամենաբոցն այն է, երբ մի խումբ մաքսային աշխատակիցներ բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին:



Վա՜յ ձեր խիղճը կտրվի. ողջ հանրապետությունը ալան- թալանի մասին է խոսում, «կոկորդները ճղում», հիմա դուք սկանդալային բա՞ն եք գտել... ու լրագրողների՞ն եք հայտնում:



Սկանդալն այն կլինի, երբ մի օր լսենք, որ մեր պաշտոնյաները աշխատում են օրենքի սահմաններում: Որ մեկը տարբերվում է մյուսից:



Որպես լրագրող ընդամենը կարող եմ ասել՝ ներկայացված տեսանյութը տարվա լավագույն բոցն է: Երբ լուծված խնդիրը դեմ են տալիս մարդու ու ասում՝ փորձիր այս խնդիրը բարձրաձայնել, լուծել, բացահայտել...



Հասմիկ Բաբաջանյան