«Մեկը էթարն է, մյուսը՝ բեթարը»

«Մեկը էթարն է, մյուսը՝ բեթարը»

 



Երբ երկու հոգուց գլուխ չեն հանում, ժողովրդական բառ ու բանում մի այսպիսի խոսք կա՝ «Մեկը էթարն է, մյուսը՝ բեթարը»:



Հիմա Արմեն Աշոտյանն ու Լևոն Մկրտչյանն են:



Արմեն Աշոտյանն իր ճաշակով գունազարդել է տվել իր աշխատասենյակը, Լևոն Մկրտչյանն էլ եկել ու բարկացել է.



-Արա՜, էս ի՜նչ անճոռնի գույներ են, ի՜նչ անճաշակ մոտեցում…



Եվ սկսել է իր ուզած երանգներով աշխատասենյակը թարմացնել:



Եթե խոսքը վերաբերվեր իրենց տներին, կարելի էր հասկանալ: Բայց խոսքը վերաբերվում է պետական կառույցի… Պետակա՜ն…



Ու եթե հաշվի առնենք, որ Լևոն Մկրտչյանն այս կառույցում մի քանի անգամ կարճաժամկետ է աշխատել, արդեն պատկերացնում եմ, որ եթե մի տարի կամ մի քանի ամիս հետո Աշոտյանը կրկին վերադառնա, պատերն էլ է քանդելու ու վերաձևի՝ արա՜, էս ի՜նչ մունդռիկ գույներ են…



Նման բաներն են պատճառը, որ ուսումնական հաստատություններում գաղափարական վերափոխումը փոխարինվում է կառույցների վերափոխմամբ:



Տե՜ղս լավ լինի…



Հասմիկ Բաբաջանյան