Արա, Սամո, դու սուս… /Քաղաքական հումոր/

Արա, Սամո, դու սուս…
/Քաղաքական հումոր/

 



Հանրապետականներով հավաքվել և խոսում են ՀՀԿ-ի կողմից քաղաքական դպրոց բացելու անհրաժեշտության մասին:



Արմեն Աշոտյանը մանրամասն բացատրում է:



Թվում է, թե ամեն ինչ պարզ է, մեկ էլ Առաքել Մովսիսյանը /Շմայս/ ձեռք է բարձրացնում ու ասում.



-Դպրոցից առաջ մանկապարտեզը չի խանգառա…



Արձագանքում է Սամվել Ալեքսանյանը /Լֆիկ/.



- Մանկապարտեզից առաջ էլ մանկամսուրը չի խանգառա…



Շմայսը բարկանում է, որ Լֆիկը մենաշնորհը վերցնում է իր ձեռքից ու բարձրաձայնում է.



- Արա Սամո, դու սուս… Ավելի շատ բան կարամ ասեմ, բայց չեմ ասում…



Հասմիկ Բաբաջանյան