Մայրե՜ր, հայրե՜ր, քույրե՜ր, եղբայրնե՜ր հարազատնե՜ր, ժողովուրդ դիմացեք…

Մայրե՜ր, հայրե՜ր, քույրե՜ր, եղբայրնե՜ր հարազատնե՜ր, ժողովուրդ դիմացեք…

Առաջիկա րոպեներին, ժամերին անուն առ անուն կիմանանք մեր զոհերի մասին: Սփոփանքի բոլոր խոսքերը կարկտահարված պտղի պես անուժ են:



Մայրե՜ր, հայրե՜ր, քույրե՜ր, եղբայրնե՜ր հարազատնե՜ր, ժողովուրդ դիմացեք…



Երեկ զրուցում էի Արցախի առաջնագծում կռվող մի զինվորի մոր հետ, ու գիտե՞ք նա ինչ ասաց.



«Ես իմ սրտի խորքում կորցրել եմ Տղայիս: Նա իր երկրինն է արդեն: Նա բոլորինն է: Ցավ եմ զգում, անսահմա՜ն ցավ ու միաժամանակ հպարտանում, որ նա պաշտպանում է իր ընտանիքը, ժողովրդին ու հողը»:



Դիմացիր Մայր: 




Հասմիկ Բաբաջանյան