Զինկոմիսարիատները հորդորում են պատրաստ լինել

Զինկոմիսարիատները հորդորում են պատրաստ լինել

Երեկ հանրապետության տարբեր մարզերից պարբերաբար լուրեր էինք ստանում, որ տեղի զինկոմիսարիատները հավաքագրում են զինծառայության տարիքի երիտասարդների։ Տարբեր շրջաններից հատկապես միջին տարիքի տղամարդկանց զանգել-կանչել են զինկոմիսարիատներ եւ զգուշացրել, որ պատրաստ լինեն՝ ցանկացած պահի իրենց էլ կարող են ուղարկել առաջնագիծ։