Ի աջակցություն Պաշտպանության բանակի...

Ի աջակցություն Պաշտպանության բանակի...

 



«Vesti.am»-ի հետ հարցազրույցում Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը մասնավորապես ասել է.



«Իմ կողմից որոշում է կայացվել հատուկ հաշիվ բացել և ֆոնդ ստեղծել՝ ի աջակցություն ԼՂՀ-ի: Առաջին ներդրումը՝ 5 միլիոն ռուբլի, ես արդեն հատկացրել եմ անհապաղ փոխանցման համար: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հնարավոր օժանդակությունը ցուցաբերել մեր քաջարի բանակին և Արցախի իշխանություններին: Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարության հետ խորհրդակցությունից հետո, պատրաստ եմ առաջարկել անձնական օգնություն զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Մեր պատմության այս դժվար պահին մենք պարտավոր ենք միավորվել հանուն հայ ժողովրդի շահերի:



Ագրեսորը և թշնամին պետք է խիստ պատժվեն մարտի դաշտում: Մենք վստահ ենք, որ հայկական բանակը՝ ՀՀ-ի և Հայոց աշխարհի լիարժեք աջակցությամբ, կպարտադրի Ադրբեջանին խաղաղություն հաստատել կամ էլ կապիտուլյացիա հայտարարել»: