Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը այսօրվանից դրամահավաք է սկսում

Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը  այսօրվանից դրամահավաք է սկսում

Ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին առաջադրված «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը սկսում է դրամահավաք: «Սիրելի հայրենակիցներ, ապրիլի 1-ից իմ նախընտրական շտաբը դադարեցրել է Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: Այս օրերին մեր աղոթքները, մեր ձեռնարկած բոլոր քայլերը մեր հերոս զինվորների, մեր հայրենակիցների համար են: Այս օրերին մենք տարբեր միջոցներով մեր մասնակցությունն ենք բերում մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Արդեն իմ բազմաթիվ ընկերներ արյուն են հանձնել, իմ ընկերներից ու բարեկամներից շատերը մեկնել են Արցախ զինվորների հետ պաշտպանելու մեր հայրենիքը, իմ քաղաքական ուժը երեկ և այսօր սննդամթերքի խմբաքանակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ես իմ 2 ամսվա աշխատավարձն եմ փոխանցելու, իսկ իմ նախընտրական շտաբը այսօրվանից սկսում է դրամահավաք կազմակերպել` մեր համեստ օգնությունը ցուցաբերելու վիրավոր զինվորներին: Թշնամուն հաղթել ու հաղթելու ենք մեր համախմբվածության և մեր հավատի միջոցով, հայրենիքի նկատմամբ մեր անսահման սիրո միջոցով: Հավերժ փառք ընկած հերոսներին, շուտափույթ ապաքինում վիրավոր տղերքին: Աստված պահապան հայ ընտանիքներին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Միսակյանը: