Հաքերները կոտրել են Էրդողանի եւ 50 մլն թուրքերի անձնական տվյալների շտեմարանը

Հաքերները կոտրել են Էրդողանի եւ 50 մլն թուրքերի անձնական տվյալների շտեմարանը

Անհայտ հաքերներին հաջողվել է կոտրել եւ հրապարակել Թուրքիայի քաղաքացիների անձնական տվյալների շտեմարանը, որը պարունակում է 50 մլն մարդու անուն-ազգանուններ, հասցեներ, անձնագրային տվյալներ, այդ թվում նաեւ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինը եւ Ահմեդ Դավութօղլուինը: Այս մասին հաղորդում է բրիտանական տեխնոլոգիական նորարարությունների Register կայքը: Կայքը հավելել է, որ եթե տվյալների իսկությունը հաստատվի, ապա գործնականում Թուրքիայի բոլոր չափահաս քաղաքացիների անձնական տվյալները հասանելի են եւ հանրայնացված համացանցում:
«Այն մարդիկ, ովքեր կանգնած են այս գործողության հետեւում, ըստ էության, ուղերձ են հղում Էրդողանին, թե գործողությունն ունի քաղաքական մոտիվացիա, եւ կարող են նաեւ ավելի ծավալուն տեղեկատվություն հանել հրապարակ: Եվ ով կպատկերացներ, որ օսմանյան վերազարթոնքի գաղափարախոսությամբ տոգորված երկրում տեխնիկական հնարավորությունները կլինեն այդքան խոցելի»,- ամփոփում է Register կայքը: