Ամեն հավաք իր օրակարգն ունի. Նախագահը հանդիպեց ՀՀԿ պատգամավորներին

Ամեն հավաք իր օրակարգն ունի. Նախագահը հանդիպեց ՀՀԿ պատգամավորներին

Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում ավարտվեց ՀՀ նախագահի հանդիպումը ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների հետ: Այն տևեց երկու ժամից ավելի:



Նիստից հետո ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկվել են ներկուսակցական կազմակերպչական հարցեր:



«Հատուկ հարց չի եղել: Կարող եմ ասել, որ անդրադարձ է եղել նաև Ընտրական օրենսգրքին»,- ասաց Հովհաննես Սահակյանը:



Այլ ՀՀԿ-ականներից ավելին իմանալ չհաջողվեց: Կորյուն Նահապետյանը նույնպես նշեց, որ քննարկվել են աշխատանքային կազմակերպչական հարցեր:



Hraparak.am-ի դիտարկմանը, թե ի՞նչ կարիք կար այսպես հրատապ հավաքվելու, մանավանդ որ վաղը ԳՄ նիստ է լինելու, Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ ԳՄ նիստն իր օրակարգն ունի, այս ֆորմատով հավաքն՝ իր:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ