Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունից անմիջապես հետո դահլիճում բողոքի ալիք բարձրացավ

Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունից անմիջապես հետո դահլիճում բողոքի ալիք բարձրացավ

98 հոգի, 9 դեմ, 5 ձեռնպահ ձայներով քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունը։ Քվեարկությունից հետո, սակայն, իրարանցում առաջացավ դահլիճում։ Բանն այն է, որ հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանի ամփոփիչ ելույթից հետո խմբակցություններին հնարավորություն չտրվեց իրենց վերջնական ելույթներն ունենալ։ Այս մասին իրենց բողոքն արտահայտեցին Լևոն Զուրաբյանն ու Հեղինե Բիշարյանը՝ նշելով, որ տեղի է ունեցել վարման կարգի խախտում։ ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանն էլ ասացին, որ դա վարման կարգի հետ կապ չունի, իրենք իրենց ելույթները ժամանակին ունեցել են։ Այդուհանդերձ, քվեարկության ձայները ֆիքսվեցին, Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ 



Նշենք, որ հատուկ այս քվեարկության համար դիրքերից իջել ու ԱԺ էին եկել ազատամարտիկ պատգամավորները, այդ թվում՝ ոչ իշխանական խմբակցությունների անդամները։ Քվեարկությունից րոպեներ անց, մինչ ընդդիմությունը վիճարկում էր վարման կարգի հարցը, նրանք շարքով լքեցին խրամատներն ու հեռացան շենքից։



Դեմ քվեարկողներից էին ՀԱԿ յոթ հոգանոց խմբակցության վեց պատգամավորներ, միայն Լյուդմիլա Սարգսյանն է կողմ քվեարկել, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Վարդան Օսկանյանն ու Տիգրան Ուրիխանյանը։ Իսկ «Ժառանգությունից» Զարուհի Փոստան(ջյանը չմասնակցեց քվեարկությանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ