Անդրեյ Կոնչալովսկի․ Տղամարդը միշտ 6 տարեկան է

Անդրեյ Կոնչալովսկի․ Տղամարդը միշտ 6 տարեկան է

Անդրոնոմ ինձ անվանեց պապիկս։ Բայց երբ ինձ Անդրոնոմ անվանում է լրագրողը, քիչ է մնում տամ մռութին։ Ես Անդրեյ Սերգեեւիչն եմ։



Ես ամեն օր անում եմ այնպիսի մի բան, ինչից ամաչում եմ։



Վերջին անգամ ես կռվել եմ, երբ 15 տարեկան էի։ Թերեւս, կռվել եմ ինչ-որ աղջնակի համար, չնայած նրան չեմ հիշում։ Իսկ այ տղային հիշում եմ։ Նրա անունը Վոլոդյա էր։ Մենք ճղեցինք միմյանց վերնաշապիկները։ Իսկ առհասարակ ես բռունցքներով չեմ կարողանում հարցեր լուծել։ Այդ շատ տղամարդկային հատկությունն ինձ հատուկ չէ։



Տղամարդը միշտ 6 տարեկան է։



Ռուսը կարողանում է միայն ատել եւ սիրել։ Իսկ եվրոպացին՝ հիմնականում հարգել։ Ռուսը չի հարգում ոչ մեկին։



Ես ռուս եմ, բայց ես ռուս-եվրոպացի եմ։



Գրեթե երեք տարի ես ապրել եմ Հոլիվուդում խավիար վաճառելով, որը ինքս էի պատրաստում մեծ տարաների մեջ։ Ինձ Միլոշ Ֆորմանը եւ Ջերոմ Հելմանն էին օգնում։ Մենք խավիարները վաճառում էինք աստղերին։ Պետք էր ինչ-որ բանով ապրել։



Մարդը պետք է ապրի հարաբերականորեն անհարմար պայմաններում։ Բացարձակ հարստությունը մարդուն կենդանի է դարձնում, եւ ի հայտ է գալիս վայրենությունը։ Ժամանակակից վայրենությունը։



Կարող եմ ասել, որ ես թեթեւ կյանք եմ ունեցել, կարող եմ մեջբերել Լեւ Տոլստոյի խոսքերը․ «Ես երբեք չեմ նվաստացել մի կտոր հացի համար»։



Մահը ներխուժում է կյանք անտեսանելիորեն։ Այն, կարծես, դռան կամաց թակոց լինի, որը չես էլ լսում։



Ես վախենում եմ մահից, որովհետեւ դեռ ցանկություններ ունեմ։ Երբ արդեն ցանկություն չունես, դադարում ես վախենալ։



Ես չեմ խաղում թոռնիկներիս հետ, որովհետեւ դա ինձ հետաքրքիր չէ, ես սկում եմ խաղալ երեխաների հետ, երբ նրանք արդեն 16 տարեկան են։



Եթե հարցնեն մեղքեր ունե՞մ, կպատասխանեմ, որ մեր նոր օրհներգի բառերը չգիտեմ։



Մի պահ ինձ համար աշխարհի ամենալավ բանը «Կոկա-կոլայի» շիշն էր, որ հայրս բերել էր Ամերիկայից։ Մեկ ու կես տարի ես այն դրել էի դարակի վրա ու չէի համարձակվում բացել։ Հետո բացեի, խմեցի։ Լավն էր։ Քաղցր էր ու լավը։



Թռչունը պատմում է մի բան, որը անհնար է ասել խոսքերով։ Եւ դա ամենամեծ իմացությունն է։



Սա Տոլստոյն է ասել, ոչ ես․ «Օրիորդները սիրում են, որ իրենց ձեռք են գցում»։



Անկեղծ ասած՝ իմ ամենասիրելի ուտելիքը մայոնեզն է։



Աշխեն Քեշիշյան