Ջորջ Քլունի․ Ամենաթանկն ընկերներս են

Ջորջ Քլունի․ Ամենաթանկն ընկերներս են

Եթե ես նախագահ դառնայի՞․․․ առաջին հերթին կվերացնեի նավթի խնդիրը։



Իմ առաջին հիշողությունը․․․ կապված է ընտանիքիս հետ։ Չորս տարեկան էի, երբ մենք ընտանիքով հավաքվում էինք իմ քեռի Ջորջի ագարակում։ Նա շքեղ քեռի էր։ Նա պատմում էր, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ընկել է ռմբակոծության տակ ու հետո նաեւ հանդիպել «Միսս Ամերիկայի» հետ։ Մի խոսքով՝ այնպիսի մարդ էր, որ երբ սենյակ էր մտնում, անմիջապես բոլորի ուշադրության կենտրոնում էր հայտնվում։ Նա այնպիսի վստահությամբ կարող էր ասել՝ «Մանանեխ չուտես, թե չէ ինֆարկտ կստանաս». այդ նա էր հորինել, բայց ես մինչեւ հիմա համբուրգեր ուտելիս զգուշանում եմ մանանեխից:



Գլխավորը, որ ես սովորել եմ մորիցս, բազմակողմանի լինելն է։ Նա գեղեցկության մրցույթի թագուհի էր եւ ուներ սեփական հեռուստաշոուն, բայց միայնակ կարող էր վերանորոգել տան տանիքը։ Եվ հետո նա սովորեցրել է ինձ՝ լինել ռեալիստ։ Ահա, թե ինչ հատկություններ եմ ես սովորելել՝ նայելով մորս։



Ամենաթանկը, որ ես ունեմ այս կյանքում, ընկերներս են։ Ընկերներս իմ ընտանիքն են ահա արդեն 25 տարի։ Նրանք թքած ունեն, թե ես որտեղ եմ աշխատում, նրանք բոլորն էլ իրենց աշխատանքը, իրենց կյանքը եւ իրենց ընտանիքներն ունեն։ Բայց ամեն կիրակի մենք գնում ենք կինոթատրոն, բասկետբոլ ենք խաղում կամ էլ հավաքվում ենք ընտանիքներով։ Մենք փայփայում ենք մեր բարեկամությունը։ Ես պահեցի այն ավելի ուժեղ, քան ամուսնությունս։



Աշխեն Քեշիշյան