Որքան պարզ է կյանքդ, այնքան երջանիկ ես․ Գվինեթ Փելթրոու

Որքան պարզ է կյանքդ, այնքան երջանիկ ես․ Գվինեթ Փելթրոու

Ես սիրում եմ տղամարդկանց, թեեւ նրանք կեղծավոր ու ստախոս արարածներ են։



Փոքր ժամանակ ես ատում էի իմ անունը, այն ինձ շատ ամբարտավան էր թվում։



Ես երբեք չեմ փայլել դպրոցական ներկայացումներում, ծնողներս առհասարակ ինձ թույլ չտվեցին խաղալ՝ մինչեւ չավարտեցի քոլեջը։



Հասնել կարիերայի գագաթնակետին՝ լինելով ընդամենը 26 տարեկան, այ դա իսկապես վախենալու է։



Կյանքը շատ կարճ է եւ թանկ, այնպես որ ներշնչվիր այն ամենով, ինչի մեջ թեկուզ մի կաթիլ ներշնչվելու բան կա։



Որքան պարզ է կյանքդ, այնքան երջանիկ ես։



Հարազատ մարդու մահը կարող է փոխել քեզ ավելի շատ, քան որեւէ այլ բան։



Իմ կյանքը կարելի է բաժանել երեք իրադարձությունների. հորս մահը, ծանոթությունը ապագա ամուսնուս հետ եւ երեխայիս ծնունդը։



Քանի դեռ երեխաներ չունեի, նայում էի այլ դերասանուհիներին եւ մտածում․ «Աստված իմ, երեւի նրանք շաբաթներով չեն տեսնում իրենց երեխաներին, անգամ չգիտեն՝ գնո՞ւմ են նրանք դպրոց, թե՞ ոչ»: Բայց հետո, երբ ծնվում է քո երեխան, հասկանում ես, որ դա ամենեւին էլ այդպես չէ։ Երեխաները երբեք չեն թողնի քեզ, որ շատ հեռանաս։



Հղիությունն ինչ-որ բան է անում ուղեղիդ հետ։ Դու չես դառնում վատ դերասանուհի, ո՛չ, պարզապես ավելի մոռացկոտ ես դառնում։



Կանայք, ովքեր կերակրել են կրծքով, ինձ կհասկանան. եթե դրանից հետո դու գնում ես պլաստիկ վիրահատության՝ կուրծք սարքելու համար, ապա դա ամենեւին պլաստիկ վիրահատություն չէ, այլ՝ աշխատանքային վիճակի վերականգնում։



Ավելի լավ է մեռնեմ, քան թույլ տամ, որ երեխաներս տուփով ապուր ուտեն։



Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ, եւ միշտ խոսքիս տերն եմ:



Մի անգամ ես ներկա էի «Օսկարի» մրցանակաբաշխությանը, բոլորը մոտենում էին ինձ եւ հարցնում, թե որտե՞ղ է իմ ամուսինը, իսկ ես պատասխանեցի. «Իսկ հանուն ինչի՞ ես ամենուր քարշ տամ հետս ամուսնուս»:



Եթե ես ապրեի հին Հռոմում կամ հին Հունաստանում, ինձ տգեղ եւ հիվանդոտ կհամարեին։ Ժամանակներն են թելադրում գեղեցկությունը։ Հիմա, ինչ-որ տարօրինակ պատճառով, լավ է նիհար լինել։ Բայց այդ պատճառն ինձ հիմարություն է թվում։



Ինձ միշտ թվում է՝ կինոյում ես այնպիսին չեմ, ինչպիսին իրականում եմ:



Ինձ դուր է գալիս անգլիական ապրելաձեւը։ Այստեղ մարդիկ չեն խոսում աշխատանքի ու փողի մասին, այլ խոսում են զանազան հետաքրքիր թեմաների մասին:



Եվրոպան խիստ տարբերվում է Միացյալ Նահանգներից։ Առաջին հերթին՝ Եվրոպան պատմություն ունի, եւ երկրորդ՝ տներն այստեղ ավելի հին են։



Աշխեն Քեշիշյան