Իոսիֆ Բրոդսկի․ Միակ ճշմարտությունը բարությունն է

Իոսիֆ Բրոդսկի․ Միակ ճշմարտությունը բարությունն է

Երբ սկսում ես գրել սեփական լեզվով օտար երկրում, սկսում են տարօրինակ բաներ կատարվել հետդ․ դու մոռանում ես մեկ այս, մեկ այն։ Երբ փնտրում ես հանգ ու չես գտնում, ինքդ քեզ հարց ես տալիս․ «Աստված իմ, ի՞նչ է տեղի ունենում, հնարավո՞ր է հանգեր գոյություն չունեն, կամ էլ ես եմ ինչ-որ բան մոռացել»։ Այ, այսպիսի բաներ են տեղի ունենում։



Մարդ միշտ պետք է որոշի, թե ինքը կոնկրետ ո՞ր կատեգորիային է պատկանում․ նա պետք է հարցնի ինքն իրեն՝ ես վախկո՞տ եմ, թե՞ այնքան էլ վախկոտ չեմ, ես բարի՞ մարդ եմ, կամ էլ ես ագա՞հ մարդ եմ։ Ես ազնի՞վ եմ կանանց հետ, թե՞ ոչ այնքան։ Այսինքն, նա սկզբում հենց այս հարցերին պետք է պատասխանի։ Հետո նոր որոշի իր ազգությունը, մշակույթը, փիլիսոփայությունը, կրոնը եւ այլն։



Մարդկությունն անցել է այն ժամանակները, երբ ուժեղն է ճիշտ։ Աշխարհում բավական շատ են թույլերը։ Միակ ճշմարտությունը բարությունն է։ Մենք բոլորս էլ դատապարտված ենք մահվան։ Կմեռնեմ ես, որ գրում եմ այս տողերը, կմեռնեք դուք, որ կարդում եք այս տողերը։ Կմնան մեր գործերը, բայց դրանք էլ կենթարկվեն ոչնչացման։ Այդ իսկ պատճառով որեւէ մեկը մյուսին չպետք է խանգարի։ Գոյություն ունենալու պայմանները չափազանց դաժան են, չպետք է այն ավելի դժվարացնել։



Աշխեն Քեշիշյան