Յուրաքանչյուր մարդ օրերից մի օր գտնում է իր երգը․ Վիլյամ Սարոյան

Յուրաքանչյուր մարդ օրերից մի օր գտնում է իր երգը․ Վիլյամ Սարոյան

Առաջ ես կարծում էի՝ երբ մարդը մեծանում է, այլեւս լաց չի լինում, բայց պարզվեց՝ հենց այդ ժամանակ է նա լաց լինում, երբ հասկանում է, ինչ կատարվում աշխարհում: 



Գիտես, երբեմն սխալմունք է լինում չսխալվելը։



Նրա կազմվածքը կախիչ էր՝ թանկարժեք զգեստների համար։



Աշխարհում չկա ավելի հակաբնական բան, քան քաղաքավարի հայն Է։



Յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է ամբողջ աշխարհը եւ կարող է փոխել այն, կարող է իր աշխարհ բերել այն մարդկանց, ովքեր արժանի են իր սիրուն։ Նրա սիրտը ի զորու է սիրել կամ ատել, եթե լիքն է ատելությամբ։



Մարդիկ այնպես տխուր կամ շփոթված են լինում, ամեն ինչ աշխարհում այնքան դանդաղ, կամ սխալ է ընթանում, որ ես ստիպված եմ երբեմն ծիծաղելի բաներ ասել։



Միլիոնատերերն իսկապես թերի մարդիկ են, բայց նրանց դա չի հետաքրքրում։



Հիմարը, որ յուրաքանչյուր ակնթարթի մեջ հաճույք է փնտրում, արդյունքում հասկանում է, որ հուսահատության եւ դատարկության մեջ է։



Նույնիսկ պետք չէ նորություններն իմանալու համար թերթերը կարդամ, ամեն ինչ նախապես գիտեմ, ամենուր ծախվածություն է, սպանություն, եւ վաղուց արդեն դա ոչ մեկին չի հուզում։



Մուշ․ ես սիրում եմ այս քաղաքը։ Ես ի վիճակի եմ սիրել մի քաղաք, որը երբեք չեմ տեսել, որն արդեն գոյություն չունի, բնակիչներին, որոնց մորթել են։



Միայնություն․ ահա իմ մասնագիտությունը։



Միայն տառապանքի մեջ են մարդիկ միասնական։



Մի՛ հավատացեք ոչ մեկին, եթե այդ մեկը այն մարդը չէ, ում դուք սիրում եք, կամ ինքն է ուզում ձեզ սիրել։



Ես փորձում եմ լինել գեղեցիկ, բայց դրա փոխարեն հիշում եմ այն ամենն, ինչ եղել է, եւ լաց եմ լինում։



Առանց երգի դժվար թե կարողանայինք գոյատեւել այս աշխարհում, քանի որ յուրաքանչյուրն ունի իր վիշտը, իսկ վիշտն ու երգը անբաժան են։



Յուրաքանչյուր մարդ օրերից մի օր գտնում է իր երգը։



Սերը կարող է մարդուն մեծ դարձնել, ուրիշ ոչինչ, միայն սերը: 



Աշխեն Քեշիշյան