Դժվար ժողովուրդ են այս կանայք

Դժվար ժողովուրդ են այս կանայք

Ասույթներ Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» վեպից



Ինչ-որ չար բան է թաքնված այն տղամարդու ներսում, ով խուսափում է գինուց, խաղերից, գեղեցիկ կանանց ընկերակցությունից, սեղանի շուրջ զրույցներից։ Այդպիսի մարդիկ կամ հիվանդ են, կամ հոգու խորքում ատում են իրենց շրջապատողներին։



Չար մարդիկ չկան աշխարհում, կան միայն դժբախտներ։



Դժվար ժողովուրդ են այս կանայք։



Ամեն ինչ ճիշտ կլինի, այդպես է կառուցված աշխարհը։



Այո, մարդը մահկանացու է, բայց դա կես ողբերգությունը կլիներ միայն, վատն այն է, որ նա երբեմն հանկարծակի է մահկանացու, ահա թե որն է ֆոկուսը։



Երբեք ոչ մեկից ոչինչ մի խնդրեք, հատկապես ձեզանից ուժեղներից, իրենք կհասկանան ու ամեն ինչ կտան։



Ճշմարտությունն ասելը հեշտ է եւ հաճելի։



-Դոստոեւսկին մահացել է։
- Ընդդիմանում եմ։ Դոստոեւսկին անմա՛հ է։



Իսկ փաստը ամենահամառ բանն է աշխարհում։



Երբեք ոչնչից մի վախեցեք, դա խելքին մոտ չէ։



Ամենասարսափելի զայրույթը թուլության զայրույթն է։



Ինչ էլ ասեն վատատեսները, աշխարհն, այնուամենայնիվ, հիասքանչ է, իսկ լուսնի ներքո` հատկապես։



Ուշադիր եղեք երազելիս, երազանքներն իրականանալու հատկություն ունեն։



Հիշեք, լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, իսկ աչքերը՝ երբեք։



Ի՞նչ էր անելու քո բարությունը, եթե աշխարհում չարը գոյություն չունենար, եւ ինչպիսի՞ տեսք կունենար աշխարհն առանց ստվերների։



Աշխեն Քեշիշյան