Քիմ Քարդաշյանը Կաննի կինոփառատոն է ժամանել Լան Յուի հեղինակած զգեստով` առավել փայլուն, քան ադամանդը

Քիմ Քարդաշյանը Կաննի կինոփառատոն է ժամանել Լան Յուի հեղինակած զգեստով` առավել փայլուն, քան ադամանդը

Քիմ Քարդաշյանը ժամանել է Կաննի կինոփառատոն: Այս մասին նա տեղեկացրել է իր Instagram-ում: Երկրպագուների բազմությունը միանգամից ուղեւորվել է ֆրանսիական Լազուրե ափ: Դժվար է պատկերացնել, սակայն բարձրաշխարհիկ քրոնիկոնի երեսունհինգամյա թագուհին դեռեւս ոչ մի անգամ չի քայլել կինոփառատոնի կարմիր ուղեգորգով: Մամուլում եւ սոցցանցերում սկսել են քննարկումներն այն մասին, թե ինչ հագուստով եւ ինչ կերպարով է շլացնելու հասարակությանն եւ իր երկրպագուներին Քարդաշյանը: Վերջին անգամ Քիմը հասարակության մեջ երեւացել է նախօրեին՝ De Grisogono ոսկերչական տան բացման արարողության ժամանակ՝ ներկայանալով ավանդական երեկոյան զգեստով: Ամենայն հավանականությամբ՝ հայազգի մեգաաստղը կներկայանա չին դիզայներ Լան Յուի նոր զգեստով եւ հանգիստ դիմահարդարումով: Այս մասին հաղորդում է cosmo.ru-ն: