Մոնիկա Բելուչին՝ գեղեցկության մասին
Կինը կարող է սիրել այնպես, կարծես երբեք չի թողնի, բայց կարող է գնալ այնպես, կարծես երբեք էլ չի սիրել։
Գեղեցկությունը պետք է կարողանալ օգտագործել, եթե չես կարող, ապա «Ֆերարիի» մեջ նստել քեզ պետք չէ։
Կանացիությունը դա քնքշության եւ բնականության հարմոնիա է։
Մարդիկ կարող են ներել խելքը, տաղանդը, բայց այ գեղեցկությունը՝ երբեք։
Տղամարդիկ սիրում են այն, ինչը չեն կարող ունենալ։
Հարմարավետությունը այն չէ, թե ինչպիսի տեսք ունես, այլ այն, թե ինչ ես զգում։
Պետք չէ ատել նրանց, ովքեր նախանձում են, այդպես նրանք ապացուցում են, որ դու լավագույնն ես։
Գեղեցկությունը դառնում է խնդիր երկու դեպքում՝ երբ այն չկա, եւ երբ գեղեցկությունից բացի ուրիշ ոչինչ չկա։
Շատերը վախենում են տարիքի հետ կորցնել գեղեցկությունը, բայց ես փորձում եմ շատ չմտածել նման բաների մասին։
Գեղեցկությունը բնությունը չի տալիս, այն կանացիություն է, որ գալիս է տարիների փորձի հետ։
Ես երբեք վիրահատական դանակի տակ չեմ պառկի, ամեն ինչ իր հունով պետք է ընթանա։ 40-ամյա կինը, որ փորձում է երեւալ 20 տարեկան, ծիծաղելի է եւ անհեթեթ։
Աշխեն Քեշիշյան
Կարծիքներ