Ռիդլի Սքոթ․ Կանցնի 200 տարի, եւ աշխարհում նորից ոչինչ չի փոխվի

Ռիդլի Սքոթ․ Կանցնի 200 տարի, եւ աշխարհում նորից ոչինչ չի փոխվի

Ռիդլի Սքոթ, կինոռեժիսոր, 78տ․, («Մարսեցին» ֆիլմի հեղինակ)



9 տարեկանից ամեն օր ես դուրս էի գալիս փողոց եւ նկարում էի, ես գեղեցկություն էի տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները կեղտ էին տեսնում։ Եւ դա զարգացավ իմ մեջ, ինձ գրավում են մութ պատմությունները, մութ սյուժեները։



Դա այնքան տխուր է՝ հասնել մի տարիքի, որ տեսնես քո ֆիլմերի ռիմեյքները։



Կանցնի 200 տարի, եւ աշխարհում նորից ոչինչ չի փոխվի։ Աշխարհում առաջվա պես կապրեն մաքուր եւ կեղտոտ մարդիկ։ Մաքուր մարդիկ առաջվա պես կլվանան ատամները օրը 3 անգամ։



Դժբախտաբար, գնալով ֆիլմերը դառնում են ավելի ու ավելի հիմար։



Փոքր ժամանակ ես ձիավարում էի կովբոյների եւ հնդկացիների հետ։ Վատ հեծյալ չէի, անգամ որսորդությամբ սկսեցի զբաղվել, սակայն ոչ մի անգամ աղվես չեմ բռնել, այդ գրողի տարածները չափազանց խորամանկ էին։



Երբ պրոդյուսերները գոհ են քո աշխատանքից, դա վատ նշան է, դա նշանակում է, որ դու աղբ ես նկարել։



Ամենաշատը ինձ դուր է գալիս նկարահանել ծխախոտի գովազդ։ Ես տարիներով կինեմատոգրաֆիստական եւ լավ սցենարներով գովազդներ եմ նկարել, խնդիրը մեկն էր՝ դրանք ծխախոտի գովազդ էին։



Ես վավերագրող չեմ, ինձ դուր է գալիս ճշմարիտը, այլ ոչ՝ ճշմարտանմանը։



Ոչ վաղ անցյալում ես սկսեցի վստահել իմ ինտուիցիային։



Այսօրվա աշխարհի ողբերգությունն այն է, որ արդեն 900 տարի է անցել խաչակիրների արշավանքից, բայց մենք եւ մուսուլմանները դեռեւս չենք հասկանում միմյանց։



Աշխեն Քեշիշյան